15.01.2013|
01:31
Երևի Ադրբեջանի մեր հարևանները, այդ թվում` նրա «փայլուն կրթություն ստացած» ղեկավարը, երբեք չեն լսել հին ու քննություն բռնած ասույթը. «Ինքնահավանությունը կատարելության գլխավոր թշնամին է»: Համենայն դեպս, Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) շահագործման շուրջ ամբողջ տասնամյա բանակցային մարաթոնը, չափազանց բարձր գներն ու բազարային սակարկությունը` «մենք ձեզ` կայանը, դուք մեզ` Ղարաբաղը», հանգեցրին այն բանին, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ վարձակալության համաձայնագրի երկարացման պայմանների շուրջ: